Արսեն Թորոսյանի երբեմնի բարձր վարկանիշն այս պահին գրեթե զրոյական է

2019 թ-ի մայիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 189 հոդված, որոնցից 9-ը եղել է բացասական, 180-ը՝ չեզոք։

Նշված տասնօրյակում Արսեն Թորոսյանի մասին դրական հոդվածները բացակայում են, իսկ բացասական հոդվածները ձևավորվել են գարդասիլ պատվաստանյութի և քրեական գործերի թեմաների շուրջ։ Արսեն Թորոսյանին մեղադրում են գարդասիլ պատվաստանյութի համար գրանտ ստանալու և այդ պատվաստանյութը ՀՀ քաղաքացիներին պարտադրելու մեջ։

Մամուլն ու հասարակությունը համարում է, որ Արսեն Թորոսյանն աշխատում է ընդդեմ Դավիթ Սանասարյանի, բացի այդ նախարարի անունը շարունակվում է կապվել հեմոդիալեզի սարքավորումների գնման գործընթացի հետ։

Արսեն Թորոսյանի երբեմնի բարձր վարկանիշն այս պահին գրեթե զրոյական է, իսկ վարկանիշի անկումը սկսվեց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը նկատողություն արեց նախարարին։ Արսեն Թորոսյանի կողմնակիցների կարծիքով՝ վարչապետը չի հանուրժում նախարարի բարձր վարկանիշը։