ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անցյալը շարունակում է հետապնդել նրան ներկայում

2019թ-ի մայիսի 11-20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 418 հոդված, որոնցից 52-ը եղել է բացասական, 22-ը՝ դրական, 344-ը՝ չեզոք։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անցյալը շարունակում է հետապնդել նրան ներկայում։ Այս անգամ Արարատ Միրզոյանի անցյալից լրատվականները գտել են փաստեր, երբ ժամանակին նա պայքարել է ընդդեմ Ռուսաստանի։

Այս տասնօրյակում մեծ աղմուկ բարձրացավ, երբ պարզվեց, որ ընդդիմադիր պատգամավորներին մանրակրկիտ ստուգում են ԱԺ շենք մուտք գործելիս։ Իշխանությունը նշեց, թե ստուգում են նաև իշխանական պատգամավորներին, բայց դա լրատվականներին և ընդդիմադիրներին չբավարարեց։ Բացի այդ, նշյալ որոշումը կապվեց Արարատ Միրզոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի անվան հետ։ Վերջինս, ըստ լրատվականների, Արարատ Միրզոյանի ընկերն է։

Լրատվականների համոզմամբ՝ Արարատ Միրզոյանն առանձին քաղաքական գործիչ չէ։ Հայտնվեցին նաև տեղեկություններ, թե Արարատ Միրզոյանը և վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը միավորվում են՝ ամրապնդելով իրենց դիրքերը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե իր քաղաքական թիմում առանձին թևեր չկան և հայտնվելու դեպքում այդ թևերը «կկտրվեն»։