Կոչ ենք անում հարգել խոսքի ազատությունը և երկակի ստանդարտներով չառաջնորդվել

«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը հրավիրվել է Ոստիկանություն, որպեսզի մասնակցի #SutNikol ակցիայի իրազեկման կապակցությամբ հարուցված վարչական վարույթին:

Մամուլի ազատության ցուցիչում առաջընթաց գրանցած երկրում թվում է, թե չպետք է ազատ արտահայտման ազատությունը որևէ պատասխանատվության ենթարկվի։ Կարծիք կա, թե Հայաստանում հասել էին նրան, որ նման դեպքերի համար պատասխանատվության, կարծես թե, չէին ենթարկվում։ Մինչդեռ, վերջին շրջանում սա «Բլոգնյուզ»-ի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանին իրավապահ մարմիններ կանչելու երրորդ դեպքն է։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը «Բլոգնյուզ»-ի խմբագրին իրազեկման ակցիայի համար Ոստիկանություն հարցաքննության կանչելը համարում է լրագրողի նկատմամբ ճնշում, խոսքի ազատության ու ազատ արտահայտման խախտում և կոչ անում հարգել մամուլի և ազատ արտահայտման ազատությունը։
Մեկ տարի աաջ նմանատիպ ակցիաներ էին իրականացնում #ՄերժիրՍերժին նախաձեռնության  ակտիվ անդամները։ Իշխանափոխությունից հետո ակտիվիսները նմանօրինակ արարքների համար որևէ պատասխանտվության չեն ենթարկվել։

Կոչ ենք անում հարգել խոսքի ազատությունը և երկակի ստանդարտներով չառաջնորդվել։