Տասնօրյակ՝ առանց դրական հրապարակումների

2019 թ-ի մայիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 77 հոդված, որոնցից 7-ը եղել է բացասական, 70-ը՝ չեզոք։

Լենա Նազարյանի մասին այս տասնօրյակում լրատվականները բավականին քիչ են հիշել․ ստացվել է 77 հոդված։ Դրական հոդվածները բացակայում են, իսկ բացասականները կապված են տիկին Նազարյանի Սահմանադրական դատարանի որոշման մասին կարծիքի և ՔՊ փակ նիստերի հետ։ Նախ ԱԺ փոխխոսնակին հորդորում են, որ իրավաբանական կրթություն չունենալով ՍԴ որոշումներ չմեկնաբանի, երկրորդ՝ ըստ լրատվականների, ՔՊ-ական աղբյուրների, տիկին Նազարյանի ՔՊ հատուկ փակ խումբը կաշկանդված է Գագիկ Ծառուկյանից և ԲՀԿ-ից։