Արսեն Թորոսյանը հետզհետե կորցնում է իր դրական իմիջը

2019 թ-ի մայիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 277 հոդված, որոնցից 36-ը եղել է բացասական, 7-ը դրական, 236-ը՝ չեզոք։

Արսեն Թորոսյանի մասին բացասական հոդվածները շարունակում են գերակշռել ի համեմատություն դրական հոդվածների։ Գարդասիլ պատվաստանյութը հասարակության և լրատվամիջոցների կողմից այդպես էլ չընդունվեց և Արսեն Թորոսյանը հիմա էլ մեղադրվում է գաղտնի գրանտների իրականացման և փորձարկումներ անցկացնելու մեջ։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Արսեն Թորոսյանի ղեկավարած կառույցը պրոֆեսիոնալ գործեց, երբ հիվանդանոցներից մեկում բուժում ստացող մարդիկ տեսողության հետ կապված խնդիրներ ունեցան։ Արսեն Թորոսյանը մեղադրվեց գործարարներից մեկին սատարելու և իրավիճակին ուշ արձագանքելու մեջ։

Նիկոլ Փաշինյանի հայտարարած 100 փաստերին պատասխանեցին ընդդիմադիրները՝ սեփական հակափաստարկերը ներկայացնելով։ Արսեն Թորոսյանի անունը դրանցում շոշափվում էր մարտի 8-ին հավելավճար ստանալու հետ։ Նախարար Թորոսյանը նաև մեղադրվում է սեփական թիմի դեմ պայքարելու մեջ և ընդդեմ Դավիթ Սանասարյանի աշխատելու համար։

Ստացվում է նախարարը թե՛ սեփական թիմի ներսում, թե՛ լրատվական դաշտում, թե՛ հասարակության շրջանում իր կողմից ձևավորած դրական իմիջը հետզհետե կորցնում է։