«Ազատություն» լրատվական կայքի լրահոսում մայիսի 3-ին տեղ է գտել ««Փաստերի ստուգման» անվան տակ գործող խաբուսիկ խմբերն արշավ են իրականացնում Հայաստանի դեմ» ․ խորագրով հոդված:
Հոդվածը միակողմանի է, հնչում են մեղադրանքներ, որոնք բավարար հիմնավորում չունեն, նշվում է, որ ․«Հայաստանի վարչապետի ու կառավարության դեմ սոցիալական ցանցերում համակարգված արշավ է իրականացվում, որի հետքերը տանում են դեպի Ռուսաստան», սակայն որևէ փաստարկ չի բերվում։ Այնուհետև հեղինակը մեջբերում է Atlantic Council-ի Digital Forensic Research Lab-ի փորձագետների վերլուծությունը, մասնավորապես SutNikol նախաձեռնության ակտիվիստներին հեղինակը մեղադրում է հասարակությանը մոլորեցնելու մեջ։ Դարձյալ առանց որևէ հիմնավորման AntiFake.am կայքի գործունեությունը հեղինակը կապում է Ռուսասատանի հետ։
Հետաքրքրական է, որ Ազատություն լրատվականը նման անպատասխանատու հայտարարություններով նյութ է տեղադրում առանց հակառակ կողմի տեսակետը ներկայացնելու։ Սա բնականաբար վնասում է «Ազատություն» լրատվական կայքի վարկանիշին ու առաջացնում մի շարք հարցեր, մասնավորապես՝ում շահերն է սպասարկում կայքը։