Ազատության լրահոսը լռել է Արցախի խնդրի եւ սահմանում տիրող իրավիճակի մասին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 21-ից մայիսի 3-ը հետևել է լրատվական առաջատար կայքերում արցախյան հարցի լուսաբանմանը:

Մոնիթորինգի արդյունքներից պարզ է դառնում, որ «Ազատություն» լրատվական կայքը չի անդրադարձել Արցախի խնդրին եւ սահմանում տիրող իրավիճակին: Մինչդեռ ապրիլի 21-27-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ և հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3700 կրակոց: Կրակոցների մասին լուրը հաստատել է նաև ՊՆ նախարարը: Դավիթ Տոնոյանը իրավիճակը գնահատել է կայուն չթիրախավորված: Այնուհետև կրակոցները գնալով թիրախավորվել են: Արցախի պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուշադրությունն է հրավիրել խնդրի վրա: Սակայն «Ազատություն» լրատվական կայքը իր լրահոսում այս մասին լռել է: