Երկուսից մեկը սխալ է

2019 թ-ի ապրիլի 26-ից մայիսի 2-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։
Հաշվի առնելով Դավիթ Սանասարյանի շուրջ ծավալվող կոռուպցիոն սկանդալն այս անգամ մշտադիտարկվել է 170-ից ավելի լրատվական կայք։

Հայտարարագրվել է 1677 հոդված։
Կոռուպցիոն սկանդալը սկսվեց, երբ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաղորդում տվեց ԱԱԾ-ին, որից հետո ձերբակալվեցին ՊՎԾ բարձրաստիճան պաշտոնյաներ։ ՊՎԾ-ն էլ իր հերթին հաղորդում տվեց առողջապահության նախարարի դեմ, որի հիմքով էլ ձերբակալվեց փոխնախարար։ Այս «փոխհրաձգությունը» երկար կտևեր, եթե ԱԱԾ-ն միանգամից մեղադրանք չադառաջադրեր ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ։

Այս պահին, վարչապետի որոշմաբ, Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցված են։ Հոդվածների մշտադիտարկումից կարելի է եզրակացնել, որ անգամ մերձիշխանական մամուլն է բացասական տրամադրված Դավիթ Սանասարյանի դեմ և բացասական հոդվածների մի մեծ մասն էլ հենց նրանք են ստեղծում։ Դրական հոդվածներում կարելի է նկատել, որ Դավիթ Սանասարյանին թե՛ համացանցում թե՛ լրատվականներում պաշտպանում են նախկին քաղակտիվիստները և ՔՈ կուսակցության ներկայացուցիչները։

Արթուր Վանեցյանի մասին դրական և բացասական հոդվածները գրեթե հավասար են։ Բացասական հոդվածների մեծ մասը ձևավորվել է նուն ՔՈ կուսակցության գործունեության շնորհիվ։ Այդ կուսակցությանը մեղադրում են նաև Գագիկ Ծառուկյանի դեմ արշավ սկսլու համար։ Արթուր Վանեցյանին վերաբերող բացասական հոդվածների մի մասն էլ կապված է հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաների հետ։

Վաղեմի յուրայիններն այս պահին իրար չեն խնայում և գործի են դրել գրեթե բոլոր ռեսուրսները, որպեսի կարողանան իրենց պատիվը պաշտպանել և դիմացինի մեղավորությունն ապացուցել։ Մեկ բան հստակ է, եթե ԱԱԾ տնօրենը ճիշտ է, սխալ է Դաիթ Սանսարյանը կամ՝ հակառակը։