Լիլիթ Մակունցի «օրագիր»-ը

2019 թ-ի ապրիլի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 164 հոդված, որոնցից 23-ը եղել է բացասական, 141-ը՝ չեզոք։

Լիլիթ Մակունցի մասին դրական հոդվածներ այս տասնօրյակում չեն եղել։ Նրա վերաբերյալ բացասական հոդվածները մեծամասամբ կապված են «Իմ քայլը» դաշինքի կողմից կազմակերպած «դաստիարակչական» հավաքի մասին շրջանառվող տեղեկությունների հետ։ Լրատվական կայքերը Լիլիթ Մակունցի և Հակոբ Արշակյանի կողմից հրավիրված ժողովին հեգնանքով են անդրադարձել։

Լիլիթ Մակունցը շարունակում է դեռեւս քննարկվել որպես մշակույթի նախկին նախարար։