Գագիկ Ծառուկյանը և «Արարատ ցեմենտ»-ի շուրջ քննարկումները

2019 թ-ի ապրիլի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 631 հոդված, որոնցից 46-ը եղել է բացասական, 33-ը՝ դրական, 552-ը՝ չեզոք։

Այս տասնօրյակում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ բացասական հոդվածները կրկին առնչվել են սպորտի, բիզնեսի ոլորտներում նրա գործունեությանը։ «Արարատի ցեմենտի» շուրջ ծավալվող քննարկումները հիմնականում բացասական շեշտադրումներով են ներկայացվել։ Նշյալ գործընթացները լրատվամիջոցները կապում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վարած քաղաքականության հետ և պայմանավորում են բիզնեսի վերաբաշխման հարցերի հետ։