Discussion for inclusion in the agenda of the next four-day sittings of the draft budget 2016 took place at the RA NA

Տիկին Զոհրաբյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում

2019 թ-ի ապրիլի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 281 հոդված, որոնցից 21-ը եղել է բացասական, 20-ը՝ դրական, 240-ը՝ չեզոք։

Տիկին Զոհրաբյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Տրանսգենդեր կնոջ և պատգամավորի միջև տեղի ունեցած հայտնի միջադեպն այս տասնօրյակի ընթացքում քննադատել են միջազգային կառույցները։ Վերջին տասնօրյակում տիկին Զոհրաբյանի գործողությունների շուրջ քննարկումները զուրկ են քաղաքական մեկնաբանություններից, ամբողջությամբ ներկայացվում են այդ մեկ միջադեպի վերաբերյալ գնահատականներ։