Արարատ Միրզոյանը թեժացրեց իրավիճակը

2019թ-ի ապրիլի 11-20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 319 հոդված, որոնցից 18-ը եղել է բացասական, 5-ը՝ դրական, 296-ը՝ չեզոք։

Արարատ Միրզոյանի մասին բացասական հոդվածների մեծ մասն այս տասնօրյակում կապված էր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ԱԺ ամբիոնից վիճաբանեց գործընկերոջ՝ Էդմոն Մարուքյանի հետ։ Մամուլի ներկայացուցիչները պնդում են, որ Արարատ Միրզոյանի կողմից միջամտությունը ոչ թե հանդարտեցրեց, այլ էլ ավելի թեժացրեց իրավիճակը։ Լրատվականները նաև գրում են այն մասին, որ Արարատ Միրզոյանը չի ծառայել բանակում և դա ևս ներկայացնում են բացասական շեշտադրումներով։