Բացասական հոդվածները պակասել են

2019 թ-ի ապրիլի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 611 հոդված, որոնցից 115-ը եղել է բացասական, 70-ը՝ դրական, 426-ը՝ չեզոք։

Նախորդ տասնօրյակների համեմատ զգալի պակասել են բացասական հոդվածներն ու ավելացել են դրական հոդվածները։ Բացասական հոդվածների հիմքում վարչապետ Փաշինյանի վարած քաղաքականությունն է: Փաշինյանը և իր թիմը դեռևս շարունակում են մեղադրել Սերժ Սարգսյանին և նախորդ կառավարությանը թե նախկին թե նոր ծագող  խնդիրների մեջ։