«Սպայկա»-ն համախբվեց. ի՞նչ է գրում մամուլը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 5-8-ն ընկած ժամանակահատվածում հետևել է «Սպայկա» ընկերության շուրջ ծավալվող իրադարձություններին։ Մշտադիտարկման համար ընտրվել է 34 ներհայաստանյան առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 616 հոդված։

Հոդվածներից՝

 348-ը եղել է չեզոք։
 108-ը՝ բացասական
 160՝ դրական
«Սպայկա» ընկերության գործունեությանն հիմնականում կողմ են արտահայտվել հասարակության այն ներկայացուցիչներն, ովքեր անհանգստացած են երկրում ներդրումների բացակայությամբ, տնտեսական իրավիճակով։ Նրանք նշում են, որ մթերումների դադարեցումը կարող է հանգեցնել գյուղատնտեսության անկմանը, որը և կհանգեցնի գյուղացիների սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը։ «Սպայկա» ընկերության դեմ հարուցված գործը կապվեց նաև Վրաստան և տարածաշրջան նոր մուտք գործած ավստրիական ընկերության հետ, որը ևս զբաղվելու է գյուղմթերքի արտահանմամբ և բեռնափոխադրումներով։
Ոմանք ընկերությանը մեղադրում են մենաշնորհային դիրքի ու չարաշահումների մեջ։