Արցախյան հակամարտության լուսաբանումն առցանց մամուլում

2019թ-ի մարտի 1-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ուշադրության կենտրոնում է եղել «Արցախյան հակամարտության» լուսաբանումն առցանց մամուլում։ Մշտադիտարկվել է 34 առաջատար կայք։ Դրանք ընտրվել են միջազգային անալիտիկ ծրագրերի միջոցով։

Նյութերի համար ընտրվել է 3 կատեգորիա՝ լուր / վերլուծություն / կարծիք

Բացի այդ, նյութերը սեգմենտավորվել են նաև որպես` բացասական / դրական / չեզոք

Բացասական են այն հոդվածները, որոնք չեն արտացոլում իշխանության ընտրած քաղաքականությունն ու գաղափարները, դրական են՝ իշխանական տեսակետներ ներկայացնող նյութերը, չեզոք են՝ բազմակողմանի կարծիք արտահայտող հոդվածներն ու պաշտոնական հաղորդագրությունները։

Նշված ժամանակահատվածում մշտադիտարկվել է 5797 հոդված

Գրաֆիկով (տե՛ս Գր. 1) ներկայացված է ընտրված կատեգորիաների և սեգմենտների արդյունքների համադրմամբ ստացված պատկերը։ Գրաֆիկը ներկայացնում է X և Y կոորդինատային առանցք, որտեղ հորիզոնական կոորդինատը սեգմենտն է (դրական/ բացասական/չեզոք), իսկ ուղղահայացը՝ կատեգորիան (լուր/վերլուծություն/ կարծիք)։ Հաշվարկների  ընթացքում դրական և վերլուծություն տարբերակիչները նշվել են (+) նշանով, բացասականը և կարծիքը (-) նշանով, չեզոքն ու լուրը (0) թվանշանով։

Մշտադիտարկման ժամանակահատվածն համընավ Փաշինյան-Ալիև հանդիպման հետ։ Լրատվականներն ուշադիր հետևել են ծավալվող իրադարձություններին։ Գրաֆիկից պարզ է դառնում, թե որ լրատվականներն են սատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և՝ հակառակը։ Քննադատությունների հիմնական պատճառն այն էր, որ վարչապետը Արցախի հարցով բանակցում էր առանց Արցախի ներկայացուցչի, մինչդեռ հայտարարել էր, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա։  Բացի այդ, քննադատությունների առիթ էր նաև, այն, որ հանդիպման մասին տեղեկատվությունը քիչ էր ։ Հասարակությունը ստիպված էր ադրբեջանական աղբյուրներում տեղեկատվություն փնտրել։  Քննադատվեց նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը դրական գնահատեց համանախագահների հայտարարությունը, ըստ փորձագետների դա վկայում էր այն մասին, որ մենք բանակցությունների այս փուլը տանուլ ենք տվել։

Հ.Գ. Մեդիա Պաշտպանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել իրադարձությունները, մասնավորապես, խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն ու կողմնակալ մոտեցումներ կարժանանան կոշտ գնահատականի։