Իրավական թեմաների լուսաբանումն առցանց մամուլում/ մարտ 1ից 31/

          2019թ-ի մարտի 1-ից 31-ը, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ուշադրության կենտրոնում է եղել իրավական թեմաների լուսաբանումն առցանց մամուլում։ Մշտադիտարկվել է 35 առաջատար կայք։ Դրանք ընտրվել են միջազգային անալիտիկ ծրագրերի միջոցով։

Նյութերի համար ընտրվել է 3 կատեգորիա՝ լուր / վերլուծություն / կարծիք

Բացի այդ, նյութերը սեգմենտավորվել են նաև որպես` բացասական / դրական / չեզոք

Բացասական են այն հոդվածները,  որոնք չեն պարունակում իրավական հիմնավորումներ և բազմակողմանի լուսաբանված չեն, դրական են իրավական հիմնավորում պարունակող նյութերը, չեզոք են՝ բազմակողմանի լուսաբանվածները, ինֆորմացիոն լուր պարունակող և որևէ կողմին նախապատվություն չտվող հոդվածները։

Ուշադրություն է դարձվել այն թեմաներին, որոնք ունեցել են  հասարակական հնչեղություն կամ քաղաքական գործընթացների մաս են կազմել։

Նշված ժամանակահատվածում մշտադիտարկվել է 9526 հոդված։

Գրաֆիկով (տե՛ս Գր. 1) ներկայացված է ընտրված կատեգորիաների և սեգմենտների արդյունքների համադրմամբ ստացված պատկերը։ Գրաֆիկը ներկայացնում է X և Y կոորդինատային առանցք, որտեղ հորիզոնական կոորդինատը սեգմենտն է (դրական/ բացասական/չեզոք), իսկ ուղղահայացը՝ կատեգորիան (լուր/վերլուծություն/ կարծիք)։ Հաշվարկների  ընթացքում դրական և վերլուծություն տարբերակիչները նշվել են (+) նշանով, բացասականը և կարծիքը (-) նշանով, չեզոքն ու լուրը (0) թվանշանով։

Մշտադիտարկման ժամանակահատվածում ձերբակալվեց ԱՆ փոխնախարարը։ Այս միջադեպը  թեժ պահեց իրավական քննարկումները։ Կրկին չհիմնավորված խոսակցություններ սկսվեցին կոռուպցիայի վերացման մասին։ Այս ամենը կապվեց ՊՎԾ-ում տեղի ունեցած ձերբակալությունների հետ և կրկին որևէ հիմնավորում չներկայացվեց։ Չեն մոռացվել նաև կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանը, Ռոբերտ Քոչարյանը և այլոք։ Այս հարցերի շուրջ լրատվական դաշտում կոնսեսուսի, կամ անաչառ լուսաբանման նախադրյալներ չեն երևում։ Ելնոլով տվյալ պահին տեղի ուեցող գործընթացներից ակտիվանում է այս կամ այն քաղաքական գործչին մոտ կանգնած լրատականը։ Մշտադիտարկման արդյունքներից կարելի է նկատել նաև, որ փորձագիտական դաշտն էլ է մեկնաբանություններ տալիս ըստ նախասիրությունների կամ անձական կապերի։

 

Հ.Գ. Մեդիա Պաշտպանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել իրադարձությունները, մասնավորապես, խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն ու կողմնակալ մոտեցումներ կարժանանան կոշտ գնահատականի։