Ինչու է Արսեն Թորոսյանը ՊՎԾ աշխատակիցների մասին ԱԱԾ-ում հաղորդում տալիս

2019 թ-ի մարտի 21-31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 251 հոդված, որոնցից 50-ը եղել է բացասական, 18-ը՝ դրական, 183-ը՝ չեզոք։

Արսեն Թրոսյանի շուրջ սկանդալները շարունակվում են։ Մշտադիտարկման արդյունքներից պարզ է դառնում, որ այս անգամ բացասական հոդվածների հիմնական մասը կապվում է վերջին օրերին ԱՆ-ում տեղի ունեցած փոխնախարարի ձերբակալության հետ։ Ըստ մամուլում և հասարակության մեջ շրջանառվող լուրերի, Արսեն Թորոսյանը ՊՎԾ աշխատակիցների մասին ԱԱԾ-ում հաղորդում էր տվել, որպեսզի կոծկի իր մոտ տեղի ունեցող ապօրինությունները։ Հասարակությունը համոզված է նաև, որ երբ գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան կաշառք է վերցնում, այդ մասին գերատեսչության ղեկավարը տեղյակ չլինել պարզապես չի կարող։ Տվյալ դեպքում խոսքը ԱՆ և ՊՎԾ ղեկավարների մասին է։