2019 թ-ի մարտի 11-20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 3138 հոդված, որոնցից 646-ը եղել է բացասական, 256-ը՝ դրական, 2236-ը՝ չեզոք։
Վարչապետին վերաբերող բացասական հոդվածներում քննադատություն հնչեցնում են հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչները, սակայն վերջին շրջանում նկատվում է նաև հասարակության կողմից ակտիվ քննդատություն։ Պատճառը մարդկանց՝ բարեփոխումների սպասումներն են ու հիասթափությունները։
Վարչապետը փորձում է այս կամ այն միջոցով մեղմել ստեղծված իրավիճակը, բայց դեռ լիովին չի հաջողվում չեզոքացնել կուտակվող դժգոհությունները։