Բացասական հոդվածները հիմնականում անմիջական առնչություն չունեն Սերժ Սարգսյանի անձին

2019 թ-ի մարտի 11-20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 549 հոդված, որոնցից 208-ը եղել է բացասական, 59-ը՝ դրական, 282-ը՝ չեզոք։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձի ու գործունեության շուրջ մարդկանց հետաքրքրությունը պահպանվում է, թեպետ ինչպես նախորդ ամիսներին, այնպես էլ նշված ժամանակահատվածում նա պասիվ է եղել, հրապարակային ելույթներ չեն եղել։

Բացասական հոդվածները հիմնականում անմիջական առնչություն չունեն Սերժ Սարգսյանի անձին, այլ տարբեր շեշտադրումներով կապվում են նրա անձի հետ ասոցացվող մարդկանց ։  Օրինակ, նշված տասնօրյակում Սերժ Սարգսյանի անվան հետ կապվեց ՊՎԾ բնապահպանության վարչության պետը՝Արման Դավթյանը։