Արսեն Թորոսյանը միջանձնային խնդիրներ ունի թե՛ ՔՊ կուսակցության, թե՛ «Իմ քայլը» դաշինքի ներսում

2019 թ-ի մարտի 11-20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 315 հոդված, որոնցից 84-ը եղել է բացասական, 7-ը՝ դրական, 224-ը՝ չեզոք։

Մշտադիտարկման արդունքները ցույց են տալիս, որ նախարար Արսեն Թորոսյանը միջանձնային խնդիրներ ունի թե՛ ՔՊ կուսակցության, թե՛ «Իմ քայլը» դաշինքի ներսում։ Այդ ամենը հստակ գեներացվում է մամուլում, քանի որ ակնհայտ է, որ նրա հետ խնդիր ունեցողներից մեկը նախկինում գլխավոր խմբագիր է եղել։ Արսեն Թորոսյանի ռեյտինգի վրա ազդել է նաև պարգևատրման մասին լուրը։