«Մեդա Պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է պետպաշտոնյաներից և քաղաքական գործիչներից, որպեսզի վերջիններս զերծ մնան լրատվամիջոցներին ու լրագրողներին պիտակավորելուց

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը 2019թ-ի մարտի 1-25-ը ընկած ժամանակահատվածում հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածները։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 118 հոդված, որոնցից 62-ը եղել է բացասական, 3-ը՝ դրական, 53-ը՝ չեզոք։

Ուսումնասիրության արդյունքներից պարզ է դառնում, որ Լուսինե Բադալյանի գործունեությունը բացասական է գնահատվել, վերջինիս՝ լրատվամիջոցներին ուղղված անպատասխանատու հայտարարությունների պատճառով։ Նրան քննադատել են թե՛ իշխանական, թե՛ չեզոք և թե՛ ընդդիմադիր լրատվականները։

«Մեդա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում լրատվամիջոցներին, որպեսզի վերջիններս, անկախ քաղաքական գործիչների հայտարարություններից, զերծ մնան անձնական վիրավորանքներից, ուղղորդված հետապնդումներից և ոչ պրոֆեսիոնալ բարքերից։

«Մեդա Պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է պետպաշտոնյաներից և քաղաքական գործիչներից, որպեսզի վերջիններս զերծ մնան լրատվամիջոցներին ու լրագրողներին պիտակավորելուց, ինչպես նաև ազատ խոսքի իրավունքը ոտնահարելուց:
Հ.Գ. Խախտումներ և ոչ իրավաչափ գործունեություն նկատելու և փաստեր ունենալու դեպքում բոլոր կողմերին կոչ ենք անում դիմել «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությանը կամ իրավապահ մարմիններին։