Պատգամավորի մասին բացասական հոդվածները հիմնականում անձնավորված արշավ են հիշեցնում

2019թ-ի մարտի 11-20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 224 հոդված, որոնցից 6-ը եղել է բացասական, 0-ը՝ դրական, 218-ը՝ չեզոք։
Նախորդ տասնօրյակի համեմատ Էդմոն Մարուքյանին վերաբերող հոդվածներն ավելի շատ են, բայց շեշտադրումները չեն փոխվել։

Պետք է նշել, որ պատգամավորի մասին բացասական հոդվածները հիմնականում անձնավորված արշավ են հիշեցնում։ Քաղաքական գործչի հայտարարությունների մասին քաղաքական գնահատականները, բովանդակային վերլուծություններն ու մեկնաբանությունները գրեթե բացակայում են: