Նախագահի PR թիմը բավականին արագ է կողմնորոշվում ու ճիշտ պահին ճիշտ հակահարված է հասցնում

2019թ-ի մարտի 11-20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 861 հոդված, որոնցից 13-ը եղել է բացասական, 29-ը՝ դրական, 819-ը՝ չեզոք։

20 օրվա արդյունքներից կարելի է եզրակացնել,  որ նախագահի PR թիմը բավականին արագ է կողմնորոշվում ու ճիշտ պահին ճիշտ հակահարված է հասցնում՝կանխելով բացասական հոդվածների ազդեցությունը հանրային կարծիքի վրա։