Հասարակությունը և մամուլը սուր են արձագանքում պաշտոնյաների կողմից տեղեկություն թաքցնելու փաստերին կամ տեղեկատվական մանիպուլյացիաներին։

2019թ-ի մարտի 11-20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 474 հոդված, որոնցից 53-ը եղել է բացասական, 6-ը՝ դրական, 415-ը՝ չեզոք։

Ուսումնասիրության արդյունքներից պարզ է դառնում, որ Արարատ Միրզոյանի անձի ու գործունեության հանդեպ հետաքրքրությունը նախորդ տասնօրյակի համեմատ մեծացել է։

Մշտադիտարկումը ցույց է տալիս, որ բացասական հոդվածների մեծ մասն առնչվում են  Արարատ Միրզոյանի կնոջ ակտիվությանը և ԱԺ նախագահի վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո թաքցրված մանրամասներին։  Կարելի է փաստել, որ  հասարակությունը և մամուլը սուր են արձագանքում պաշտոնյաների կողմից տեղեկություններ թաքցնելու փաստերին կամ տեղեկատվական մանիպուլյացիաներին։