Իրենց ոչ պաշտոնապես ընդդիմադիր հռչակած և մերձիշխանական լրատվականները տարված են քաղաքական այս կամ այն ուժին կամ գործչին «սևացնելով»

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության երկշաբաթյա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իրենց ոչ պաշտոնապես ընդդիմադիր հռչակած և մերձիշխանական լրատվականները տարված են քաղաքական այս կամ այն ուժին կամ գործչին «սևացնելով»։

Անաչառության ցուցանիշով վերջին դիտարկման արդյունքում իրենց դիրքերը զիջել են՝

Armtimes.com-ը՝ 14 հորիզոնականով,

Azatutyun.am-ը՝ 7 հորիզոնականով,

Yerevantoday.am-ը՝ 4 հորիզոնականով,

1in.am-ը՝ 16 հորիզոնականով,

hayastan24.com-ը՝ 14 հորիզոնականով։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հույս է հայտնում, որ իրենց անաչառ, անկախ և առաջատար համարող լրատվականները զերծ կմնան քաղաքական այս կամ այն ուժի բարձրախոս լինելուց։