Արցախյան հակամարտության լուսաբանումն առցանց մամուլում

 

2019թ-ի մարտի 1-ից 15-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ուշադրության կենտրոնում է եղել «Արցախյան հակամարտության» լուսաբանումն առցանց մամուլում։ Մշտադիտարկվել է 34 առաջատար կայք։ Դրանք ընտրվել են միջազգային անալիտիկ ծրագրերի միջոցով։ 
Նյութերի համար ընտրվել է 3 կատեգորիա՝ լուր / վերլուծություն / կարծիք
Բացի այդ, նյութերը սեգմենտավորվել են նաև որպես` բացասական / դրական / չեզոք
Բացասական են այն հոդվածները, որոնք չեն արտացոլում իշխանության ընտրած քաղաքականությունն ու գաղափարները, դրական են՝ իշխանական տեսակետներ ներկայացնող նյութերը, չեզոք են՝ բազմակողմանի կարծիք արտահայտող հոդվածներն ու պաշտոնական հաղորդագրությունները։
Նշված ժամանակահատվածում մշտադիտարկվել է 3385 հոդված
Գրաֆիկով (տե՛ս Գր. 1) ներկայացված է ընտրված կատեգորիաների և սեգմենտների արդյունքների համադրմամբ ստացված պատկերը։ Գրաֆիկը ներկայացնում է X և Y կոորդինատային առանցք, որտեղ հորիզոնական կոորդինատը սեգմենտն է (դրական/ բացասական/չեզոք), իսկ ուղղահայացը՝ կատեգորիան (լուր/վերլուծություն/ կարծիք)։ Հաշվարկների  ընթացքում դրական և վերլուծություն տարբերակիչները նշվել են (+) նշանով, բացասականը և կարծիքը (-) նշանով, չեզոքն ու լուրը (0) թվանշանով։
Մշտադիտարկման արդյունքներից կազմված ռեյտինգը և գրաֆիկը վկայում են այն մասին, որ «Իմ Քայլը» դաշինքը ներկայացնող պատգամավորը սխալվել էր իր դիտարկումներում։ Պատգամավորի նշած հավաստի լրատվականները անաչառ լուսաբանման ռեյտինգում զբաղեցնում են միջինից ցածր դիրք։ Կարելի է եզրակացնել նաև, որ իշխանությունը նուրբ քարոզչություն է սկսել Արցախի հիմնախնդրի հարցում և շուտով նոր ու կտրուկ զարգացումներ են սպասվում:

Ներկայացնում ենք կայքերի ռեյտինգները  ըստ տեղերի, որտեղ 1 թվի ներքո գտնվող լրատվականը հադմարվում է ամսվա կտրվածքով լավագույն արդյունք ունեցողը, 34-րդի ներքո վատագույն արդյունք ունեցողը։

  1. a1plus.am
  2. yerkir.am
  3. tert.am
  4. aysor.am
  5. mamul.am
  6. operativ.am
  7. blognews.am
  8. armenpress.am
  9. Panorama.am
  10. hetq.am

11.aravot.am/ 12.Shamshyan.com/ 13.pastinfo.am/ 14.news.am/ 15.lragir.am/ 16.hayastan24.com/ 17.iravaban.net/ 18. Armlur.am/ 19.168.am/ 20. panarmenian.net/ 21.azatutyun.am/ 22.asekoce.am/ 23.1in.am/ 24.armtimes.com/ 25.Hraparak.am/ 26.armday.am/ 27.hayeli.am/ 28.slaq.am/ 29.zham.am/ 30.lurer.com/ 31.shabat.am/ 32.7or.am/ 33. past.am/ 34.yerevan.today

Հ.Գ. Մեդիա
Պաշտպանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել իրադարձությունները, մասնավորապես, խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն ու կողմնակալ մոտեցումներ կարժանանան կոշտ գնահատականի։