Իրավական թեմաների լուսաբանումն առցանց մամուլում /Մարտ 1-15/

2019թ-ի մարտի 1-ից 15-ը, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ուշադրության կենտրոնում է եղել իրավական թեմաների լուսաբանումն առցանց մամուլում։ Մշտադիտարկվել է 34 առաջատար կայք։ Դրանք ընտրվել են միջազգային անալիտիկ ծրագրերի միջոցով։

Նյութերի համար ընտրվել է 3 կատեգորիա՝ լուր / վերլուծություն / կարծիք

Բացի այդ, նյութերը սեգմենտավորվել են նաև որպես` բացասական / դրական / չեզոք

Բացասական են այն հոդվածները,  որոնք չեն պարունակում իրավական հիմնավորումներ և բազմակողմանի լուսաբանված չեն, դրական են իրավական հիմնավորում պարունակող նյութերը, չեզոք են՝ բազմակողմանի լուսաբանվածները, ինֆորմացիոն լուր պարունակող և որևէ կողմին նախապատվություն չտվող հոդվածները։

Ուշադրություն է դարձվել այն թեմաներին, որոնք ունեցել են  հասարակական հնչեղություն կամ քաղաքական գործընթացների մաս են կազմել։

Նշված ժամանակահատվածում մշտադիտարկվել է 4937 հոդված։

Գրաֆիկով (տե՛ս Գր. 1) ներկայացված է ընտրված կատեգորիաների և սեգմենտների արդյունքների համադրմամբ ստացված պատկերը։ Գրաֆիկը ներկայացնում է X և Y կոորդինատային առանցք, որտեղ հորիզոնական կոորդինատը սեգմենտն է (դրական/ բացասական/չեզոք), իսկ ուղղահայացը՝ կատեգորիան (լուր/վերլուծություն/ կարծիք)։ Հաշվարկների  ընթացքում դրական և վերլուծություն տարբերակիչները նշվել են (+) նշանով, բացասականը և կարծիքը (-) նշանով, չեզոքն ու լուրը (0) թվանշանով։

Մշտադիտարկման արդյունքները շարունակում են մտահոգիչ լինել. չնայած որոշ տեղաշարժերին լրատվական դաշտում` իրավական թմաների լուսաբանումը շարունակում է կողմնակալ լինել։ Հետաքրքրական է նաև, որ իշխանության ներկայացուցիչներն անընդհատ նշում են, որ իրենք որևէ քարոզչություն կամ հակաքարոզչություն չեն իրականացնում, բայց, ինչպես երևում է գրաֆիկից և ստորև ներկայացվող ռեյտինգից, իշխանական և մերձիշխանական լրատվականները հիմնականում ունեն միջին կամ միջինից ցածր ռեյտինգ։

Ներկայացնում ենք կայքերի ռեյտինգները` ըստ տեղերի, որտեղ 1 թվի ներքո գտնվող լրատվականը համարվում է ամսվա կտրվածքով լավագույն, 34-րդը` վատագույն արդյունք ունեցողը։

Անաչառ լուսաբանման վարկանիշը

  1. armenpress.am
  2. hetq.am
  3. azatutyun.am
  4. iravaban.net
  5. a1plus.am
  6. 1in.am
  7. yerkir.am
  8. lragir.am
  9. aravot.am
  10. tert.am

11.news.am/ 12.hayastan24.am/ 13.panarmenian.net/ 14.Shamshyan.com/ 15.slaq.am/ 16.operativ.am/ 17.mamul.am/ 18.armtimes.com/ 19.Panorama.am/ 20.pastinfo.am/ 21.aysor.am/ 22.168.am/ 23.blognews.am/ 24.armday.am/ 25.Armlur.am/ 26.lurer.com/ 27.shabat.am/ 28.asekoce.am/ 29.hayeli.am/ 30.zham.am/ 31.past.am/ 32.7or.am/ 33.Hraparak.am/34.yerevan.today

Հ.Գ. Մեդիա Պաշտպանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել իրադարձությունները, մասնավորապես, խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն ու կողմնակալ մոտեցումներ կարժանանան կոշտ գնահատականի։