Նախագահին վերաբերվող միակ բացասական հոդվածի սկզբնաղբյուրը մերձօրենսդրական լրատվականն է։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը սկսում է ուսումնասիրությունների նոր փուլ։ Ուշադրության կենտրոնում են լինելու քաղաքական գործիչները։ Մշտադիտարկվելու են բոլոր այն հոդվածները, որոնցում անդրադարձ կլինի ընտրված այս կամ այն քաղաքական գործչին։

Այս անգամ մեր դիտակետում է եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
2019թ-ի մարտի 1-10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում նախագահի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրվել է 738 հոդված, որոնցից 15-ը եղել է բացասական, 13-ը՝ դրական, 710-ը՝ չեզոք։

Մշտադիտարկման արդյունքներն ամփոփելիս նկատելի դարձավ, որ նախագահին վերաբերվող միակ բացասական հոդվածի սկզբնաղբյուրը մերձօրենսդրական լրատվականն է։