Էդմոն Մարուքյանի գործունեությունը լրատվականների կողմից հիմնականում չեզոք է լուսաբանվել

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը սկսում է ուսումնասիրությունների նոր փուլ։ Ուշադրության կենտրոնում են լինելու քաղաքական գործիչները։ Մշտադիտարկվելու են բոլոր այն հոդվածները, որտեղ անդրադարձ կլինի ընտրված այս կամ այն քաղաքական գործչին։ 

Այս անգամ մեր դիտակետում է եղել Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

2019թ-ի մարտի 1-10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում պատգամավորի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 80 հոդված, որոնցից 4-ը եղել է բացասական, 3 դրական, 73-ը չեզոք։

Մշտադիտարկման արդյունքներից կարելի է եզրակացնել, որ Էդմոն Մարուքյանի գործունեությունը լրատվականների կողմից հիմնականում չեզոք է լուսաբանվել և առանձնահատուկ բացասական կամ դրական արձագանք չի ստացել։