Արսեն Թորոսյանի դեմ բացասական բովանդակություն են փորձել ստեղծել մերձիշխանական լրատվական կայքերը։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը սկսում է ուսումնասիրությունների նոր փուլ։ Ուշադրության կենտրոնում են լինելու քաղաքական գործիչները։ Մշտադիտարկվելու են բոլոր այն հոդվածները, որտեղ անդրադարձ կլինի ընտրված այս կամ այն քաղաքական գործչին։

Այս անգամ մեր դիտակետում է եղել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

2019թ-ի մարտի 1-10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում նախարարի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 264 հոդված, որոնցից 76-ը եղել է բացասական, 29 դրական, 159-ը չեզոք։

Մեր ուսունասիրությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ Արսեն Թորոսյանի նկատմամբ բացասական հոդվածներն ավելացել են հատկապես կառավարության մարտի 7-ի սկանդալային նիստից հետո։ Հետաքրքրական է, որ բացասական բովանդակություն են փորձել ստեղծել հատկապես մերձիշխանական լրատվական կայքերը։

Latest from important news am

Go to Top