Արցախյան հակամարտության լուսաբանումն առցանց մամուլում

2019թ-ի փետրվարին «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ուշադրության կենտրոնում է եղել «Արցախյան հակամարտության» լուսաբանումն առցանց մամուլում։ Մշտադիտարկվել է 35 առաջատար կայք։ Դրանք ընտրվել են միջազգային անալիտիկ ծրագրերի միջոցով։

Նյութերի համար ընտրվել է 3 կատեգորիա՝ լուր / վերլուծություն / կարծիք

Բացի այդ, նյութերը սեգմենտավորվել են նաև որպես` բացասական / դրական / չեզոք

Բացասական են այն հոդվածները, որոնք չեն արտացոլում իշխանության ընտրած քաղաքականությունն ու գաղափարները, դրական են՝ իշխանական տեսակետներ ներկայացնող նյութերը, չեզոք են՝ բազմակողմանի կարծիք արտահայտող հոդվածներն ու պաշտոնական հաղորդագրությունները։
Նշված ժամանակահատվածում մշտադիտարկվել է 3986 հոդված
Գրաֆիկով (տե՛ս Գր. 1) ներկայացված է ընտրված կատեգորիաների և սեգմենտների արդյունքների համադրմամբ ստացված պատկերը։ Գրաֆիկը ներկայացնում է X և Y կոորդինատային առանցք, որտեղ հորիզոնական կոորդինատը սեգմենտն է (դրական/ բացասական/չեզոք), իսկ ուղղահայացը՝ կատեգորիան (լուր/վերլուծություն/ կարծիք)։ Հաշվարկների  ընթացքում դրական և վերլուծություն տարբերակիչները նշվել են (+) նշանով, բացասականը և կարծիքը (-) նշանով, չեզոքն ու լուրը (0) թվանշանով։
Արցախյան հիմնախնդրի թեման ավելի քան արդիական է, մինչդեռ թեմային այդքան էլ մեծ ուշադրություն չի տրվում`հոդվածների քանակը բավականին քիչ է,ընդ որում դրանցում բացակայում են բովանդակային քննարկումներն ու վերլուծությունները: Գրաֆիկից (տես. գր. 1) պարզ է դառնում, որ կան լրատվականներ, որոնք հստակ ընդդիմադիր կամ իշխանական դիրք են զբաղեցնում։ Սա անթույլատրելի է խոսքի անաչառության տեսանկյունից։ Լրատվականները կոչված են պահպանել չեզոքություն։

Ներկայացնում ենք կայքերի ռեյտինգները  ըստ տեղերի, որտեղ 1 թվի ներքո գտնվող լրատվականը հադմարվում է ամսվա կտրվածքով լավագույն արդյունք ունեցողը, 35-րդի ներքո վատագույն արդյունք ունեցողը։

Անաչառ լուսաբանման վարկանիշը

  1. com
  2. com
  3. net
  4. am
  5. am
  6. am
  7. am.am
  8. am
  9. am
  10. com

11.mamul.am/ 12. past.am/ 13. Panarmenian.net/ 14. azatutyun.am/ 15. Factor.am/ 16. A1plus.am/ 17. Yerkir.am/ 18. hetq.am/ 19. Lurer.com/ 20. 168.am/ 21. Armlur.am/ 22. Armday.am/ 23. operativ.am/ 24. news.am/ 25. aysor.am/ 26. lragir.am/ 27. aravot.am/ 28.Armenpress.am/ 29. zham.am/ 30. Yerevantoday.am/ 31. hraparak.am/ 32. 7or.am/ 33. blognews.am/ 34.slaq.am/ 35. Hayeli.am

Հ.Գ. Մեդիա Պաշտպանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել իրադարձությունները, մասնավորապես, խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն ու կողմնակալ մոտեցումներ կարժանանան կոշտ գնահատականի։