Իրավական թեմաների լուսաբանումն առցանց մամուլում

2019թ-ի փետրվարին «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ուշադրության կենտրոնում է եղել իրավական թեմաների լուսաբանումն առցանց մամուլում։ Մշտադիտարկվել է 35 առաջատար կայք։ Դրանք ընտրվել են միջազգային անալիտիկ ծրագրերի միջոցով։

Նյութերի համար ընտրվել է 3 կատեգորիա՝ լուր / վերլուծություն / կարծիք

Բացի այդ, նյութերը սեգմենտավորվել են նաև որպես` բացասական / դրական / չեզոք

Բացասական են այն հոդվածները,  որոնք չեն պարունակում իրավական հիմնավորումներ և բազմակողմանի լուսաբանված չեն, դրական են իրավական հիմնավորում պարունակող նյութերը, չեզոք են՝ բազմակողմանի լուսաբանվածները, ինֆորմացիոն լուր պարունակող և որևէ կողմին նախապատվություն չտվող հոդվածները։

Ուշադրություն է դարձվել այն թեմաներին, որոնք ունեցել են  հասարակական հնչեղություն կամ քաղաքական գործընթացների մաս են կազմել։

Նշված ժամանակահատվածում մշտադիտարկվել է 9977 հոդված։

Գրաֆիկով (տե՛ս Գր. 1) ներկայացված է ընտրված կատեգորիաների և սեգմենտների արդյունքների համադրմամբ ստացված պատկերը։ Գրաֆիկը ներկայացնում է X և Y կոորդինատային առանցք, որտեղ հորիզոնական կոորդինատը սեգմենտն է (դրական/ բացասական/չեզոք), իսկ ուղղահայացը՝ կատեգորիան (լուր/վերլուծություն/ կարծիք)։ Հաշվարկների  ընթացքում դրական և վերլուծություն տարբերակիչները նշվել են (+) նշանով, բացասականը և կարծիքը (-) նշանով, չեզոքն ու լուրը (0) թվանշանով։

Գրաֆիկից կարելի է հետևություն անել,  որ ներհայաստանյան առաջատար առցանց մամուլի ներկայացուցիչները իրավական նյութերում հղում  չեն անում օրենքին։

Բացի այդ, իրավական վերլուծությունը գրեթե բացակայում է, կարծիքները գերակշռող են։ Հետևաբար, կարելի է արձանագրել, որ հայաստանյան առաջատար առցանց մամուլը առաջանհերթություն է տալիս  հավանումներին, դիտումներին, այլ ոչ թե անաչառ լուսաբանմանը։
(Գր. 1)

 

Ներկայացնում ենք կայքերի ռեյտինգները  ըստ տեղերի, որտեղ 1 թվի ներքո գտնվող լրատվականը համարվում է ամսվա կտրվածքով լավագույն արդյունք ունեցողը, 35-րդի ներքո վատագույն արդյունք ունեցողը։

Անաչառ լուսաբանման վարկանիշը

  1. Armenpress.am
  2. Azatutyun.am
  3. Medamax.am
  4. Panarmenian.net
  5. Hayastan24.com
  6. Shamshyan.com
  7. Iravaban.net
  8. Hetq.am
  9. Lragir.am
  10. Armtimes.com

 

  1. A1plus.am/ 12 .Asekose/ 13. Factor.am/ 14. Yerkir/ 15. Aysor.am/ 16. Panorama.am/ 17. Past.am/ 18. Pastinfo.am/ 19. Aravot.am/ 20. Armday.am/ 21. Tert.am/ 22. Operativ.am/ 23. Lurer.com/ 24. Armlur.am/ 25. Blognews.am/ 26. 7or.am/ 27 .zham.am/ 28. Yerevan.today/ 29. Mamul.am/ 30. 1in.am/ 31. Hraparak.am/ 32. 168.am/ 33. slaq.am/ 34. news.am/ 35.Hayeli.am

Հ.Գ. Մեդիա Պաշտպանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել իրադարձությունները, մասնավորապես, խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն ու կողմնակալ մոտեցումներ կարժանանան կոշտ գնահատականի։