Արցախյան հիմնախնդրի լուսաբանումը տպագիր մամուլում

2019 թվականի փետրվարի 12-ից 21-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է, թե ինչպես են լուսաբանվում Արցախյան հիմնախնդրին վերաբերող թեմաները տպագիր մամուլում։ Դիտարկվել են ներհայաստանյան առաջատար թերթերը։ Դրանք ընտրվել են «Հայ Փոստ»-ում ընդգրկված թերթերի ցանկից, որոնք հասարակության մեջ լայն սպառում և ճանաչում ունեն։

Նյութերի համար ընտրվել են 3 կատեգորիաներ՝ 
Լուր / վերլուծություն / կարծիք

Բացի այդ, նյութերը սեգմենտավորվել են նաև, որպես՝ 
Բացասական / դրական / չեզոք

Նշված ժամանակահատվածում՝ որպես ուսումնասիրության գլխավոր հիմք, ընտրվել է քառակուսի սանտիմետրով արտահայտված մակերեսային հաշվարկը։ Այսպիսով՝ ընտրված թերթերի ընդհանուր տպաքանակային մակերեսը կազմել է 432180 քառ. սմ։ Նշված թեմային հատկացվել է 15696 քառ. սմ մակերես։ Տոկոսային հարաբերակցությամբ այն կազմում է 3.6 տոկոս։

Կարծիք՝ 4997.5 քառ. սմ (32 տոկոս), որից՝

 287.78-ը՝ բացասական
 1071.95-ը՝ դրական
 3637.8-ը՝ չեզոք

Լուր՝ 2475.8 քառ. սմ (15.7 տոկոս), որից՝

 0 -ը՝ բացասական
 119-ը՝ դրական
 2356.8-ը՝ չեզոք

Վերլուծություն՝ 8222.5 քառ․ սմ (52.3 տոկոս), որից՝

 1408.25-ը՝ բացասական
 2184-ը՝ դրական
 4632.25-ը՝ չեզոք

Ըստ սեգմենտների ընդհանուր հոդվածներից՝

 բացասական՝1696-ը (11 տոկոս),
 չեզոք՝ 10626 (67.6 տոկոս)
 դրական՝ 3374.95 (21.4 տոկոս)։

Սոցիալական ցանցերում և առցանց լրատվականներում Արցախյան հիմնախնդրի թեման ակտիվ քննարկվում է, ծավալվում են բանավեճեր, իսկ տպագիր մամուլի համար նշված թեման օրակարգային չէ․ դա են վկայում վերը նշված թվերը։ Արցախյան հիմնախնդրին հատկացվել է ընդամենը 3.6 տոկոս ուշադրություն, մինչդեռ՝ եռակի անգամ ավել ուշադրության է արժանացել իրավական թեմաների լուսաբանումը, որոնք մեծամասամբ քաղաքական բնույթ են կրում։ Ստացված ցածր արդյունքներով հնարավոր չէ կատարել ճշգրիտ վերլուծություն, որը համակողմանի կներկայացնի մամուլում առկա իրավիճակը։

#Armenia #media #monitoring #quality #analyse #censorship #propaganda#law #legal #freedomofspeech 

#freemedia #Yerevan #newmedia #news#report #printed #newspaper #Arcakh #NKR #Mediaadvocate