«Իրավական հարցերի լուսաբանումը տպագիր մամուլում» փետրվարի 12-ից 21-ը

2019թ-ի փետրվարի 12-21-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է, թե ինչպես են լուսաբանվում օրենքին ու դատական գործերին առնչվող թեմաները տպագիր մամուլում։ Դիտարկվել են ներհայաստանյան առաջատար թերթերը։ Դրանք ընտրվել են Հայ Փոստում ընդգրկված թերթերի ցանկից, որոնք հասարակության մեջ լայն սպառում և ճանաչում ունեն։

Նյութերի համար ընտրվել է 3 կատեգորիա՝ լուր / վերլուծություն / կարծիք

Բացի այդ, նյութերը սեգմենտավորվել են նաև որպես`բացասական / դրական / չեզոք

Բացասական են այն հոդվածները, որոնք չեն պարունակում իրավական հիմնավորումներ և բազմակողմանի լուսաբանված չեն, դրական են իրավական հիմնավորում պարունակող նյութերը, չեզոք են՝ բազմակողմանի լուսաբանվածները և ինֆորմացիոն լուր պարունակող և որևէ կողմին նախապատվություն չտվող հոդվածները։

Ուշադրություն է դարձվել այն հոդվածներին և թեմաներին, որոնք հասարակական հնչեղություն են ունեցել կամ քաղաքական գործընթացների մաս են կազմել։

Նշված ժամանակահատվածում որպես ուսումնասիրության գլխավոր հիմք ընտրվել է քառակուսի սանտիմետրով արտահայտված մակերեսային հաշվարկը։ Այսպիսով՝ ընտրված թերթերի, ընդհանուր տպաքանակային մակերեսը կազմել է 432180 քառ. սմ։ Նշված թեմային հատկացվել է 46106 քառ. սմ մակերես։ Տոկոսային հարաբերակցությամբ այն կազմում 10.6։

Կարծիք 23287 (50.5 տոկոս) քառ․ սմ, որից՝

11087.1-ը բացասական
2904-ը դրական
9475.75-ը չեզոք

Լուր՝ 8860.87 (19.2 տոկոս) քառ. սմ, որից՝ 
505.75-ը բացասական
1052.25-ը դրական
7302.87 -ը չեզոք
Վերլուծություն՝ 13956.85 (30.2 տոկոս) քառ. սմ, որից՝ 
7747.6-ը բացասական
843.75-ը դրական
5366.5-ը չեզոք

Ըստ սեգմենտների ընդհանուր հոդվածներից՝ 
բացասական՝ 19340.45 (41.9 տոկոս)
չեզոք՝ 22145.12 (48 տոկոս)
դրական՝ 4800-ը (10.4 տոկոս)

Իրավական գործընթացները շարունակում են մնալ տպագիր մամուլի ուշադրության կենտրոնում, սակայն օրենքի մեկնաբանությունը իրավական տեսանկյունից թերի է։ Կարծիք և վերլուծություն պարունակող հոդվածներում իրավիճակը փոքր-ինչ շտկվել է, փետրվարի 1-9-ը բացասական կոնտենտը կազմում էր 59.5 տոկոս, այս անգամ՝50.5 տոկոս։

Վերը նշված թվերից երևում է, որ վերլուծությունները օբյեկտիվ չեն։ Դրական կոնտենտը կազմում է ընդամենը 8 տոկոս։ Փաստենք, որ փետրվարի 12-21-ը տպագիր մամուլը հարթակ է տրամադրել մասնագետների, որոնք փոքր-ինչ բարելավել են իրավիճակը նախորդի համեմատ, որտեղ մասնագիտական դրական կարծիքը ընդամենը 0.7 տոկոս էր, սակայն նույնը չի կարելի ասել վերլուծությունների մասին, որոնք շարունակում են մնալ կողմնակալ և տեղ ունենալ մամուլի հրապարակումներում։

#Armenia #media #monitoring #quality #analyse #censorship

 #propaganda#law #legal #freedomofspeech #freemedia 

#Yerevan #newmedia #news#report #printed #newspaper