Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի ապրիլի 4-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 4-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: Կորոնավիրուսով վարակվածներին հայտնաբերելու համար քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսելու համակարգը դեռևս ամբողջությամբ պատրաստ չէ,- այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նա հույս է հայտնել, որ համակարգը երկուշաբթի օրվանից կսկսի գործել, և հավելել է, որ պարետատունն…

Արցախի համապետական ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփում

Որպես «Մեդիա պաշտպան» նախաձեռնության կարճաժամկետ դիտորդ՝ կարող եմ վստահորեն հայտարարել և ամփոփել Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները. 1. Այս համապետական ընտրություններն աննախադեպ էին իրենց բազմաթիվ դրսևորումներով և մարտահրավեր դարձան Արցախի ժողովրդի և նրա պետական կառավարման համակարգի, ինչպես նաև՝ կենսաապահովման և անվտանգության համակարգերի համար։ 2. Ոչ բոլոր մարտահրավերները հաջողվեց հաղթահարել, Արցախն էլ՝ ոչ բոլոր…

Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի ապրիլի 3-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 3-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Գեորգի Գոգիան, անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի փոփոխություններին, ասել է. «Թեև համաճարակը կանխելու համար գաղտնիության իրավունքի պահպանման սահմանափակումներ կարող են լինել, կառավարությունը պետք է ապահովի,…

«Ազատության» ինֆոգրաֆիկան

«Ազատություն» ռադիոկայանը Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված ինֆոգրաֆիկա էր ներկայացրել, որն արտացոլում էր, թե ըստ օրերի որքան մարդ է վարակվել։ Այդ ինֆոգրաֆիկան ակնհայտ մանիպուլյացիաներ էր պարունակում։ Առաջին հայացքից վարակման կորը դեպի ներքև էր իջնում և տպավորություն էր ստեղծվում, թե վարակակիրների թիվն աստիճանաբար իջնում է, այնինչ վերջին օրերի թվերը ցույց են տալիս, որ վարակակիրների թիվն օր օրի…

Նիկոլ Փաշինյանին վերջապես հաջողվեց Հայաստանում ստեղծել իր երազած «աննախադեպ» իրավիճակը

Համաճարակի հետեւանքով Նիկոլ Փաշինյանին վերջապես հաջողվեց Հայաստանում ստեղծել իր երազած «աննախադեպ» իրավիճակը։ — Մի երկրում, որի սահմանների 80%-ը փակ է, համաճարակը տարածվում է աննախադեպ տեմպերով՝ համեմատած համանման վիճակում գտնվող երկրների հետ, սոցիալական խնդիրներն ահագնանում են առանց անհրաժեշտ լուծումների, առողջապահական համակարգը շուտով կանգնելու է փակուղու առջև, տնտեսության փլուզումը օրերի խնդիր է — Դրա պատճառները 3-ն են՝…

Հերիք է Սիգնալ գրանցվեք 😬))

Հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մասին նախագիծն ընդունելուց հետո, որը առաջին ընթերցմամբ ընդունվեց, երկրորդին տապալվեց, սակայն իշխանության ներկայացուցիչները արտահերթ նիստ հրավիրեցին և առանց ընդդիմադիրների ներկայության ընդունեցին, խուճապի է մատնել հենց իշխանության ներկայացուցիչներին։ Նրանք ակտիվորեն Սիգնալ են գրանցվում, թեև մինչև այդ քաղաքացիներին վստահեցնում էին, որ օրենքով խոսակցության բովանդակությունը որևէ մեկին հասանելի չի լինելու։ Ի դեպ, վերջին շրջանում Սիգնալ…

Լրատվականների հարցերն անտեսվում են

Կորոնավիրուսով պայմանավորված լրագրողներն իշխանության ներկայացուցիչների մամուլի ասուլիսներին իրենց հարցերն առցանց են ուղարկում։ Ըստ սահմանված կանոնների՝ այդ հարցերը պետք է հնչեցվեն, սակայն ունենք իրավիճակ, երբ լրատվականների հարցերն անտեսվում են։ Իրենց ուղարկած հարցերն անտեսելու մասին բարձրաձայնել են Lurer.com, Hraparak.am, Antifake.am, Analitik.am, Goris Today, Slaq.am լրատվականները և լրագրող Փայլակ Ֆահրադյանը։ Փայլակ Ֆահրադյանն առցանց տարբերակով հարց է ուղարկել Զարուհի…

Պարետատունը անտեսում է լրատվամիջոցների բարձրացրած հարցերը՝ լրատվամիջոցներին բաժանելով յուրայինների և օտարների. «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

Արտակարգ դրության պայմաններում պարետատունը, նախօրոք սահմանելով խաղի կանոններ և խոստանալով պատասխանել առցանց եղանակով լրատվամիջոցների ուղարկած հարցերին, արդեն երկրորդ անգամ չի պատասխանել antifake.am կայքի ուղարկած հարցերին: Նույն կայքի՝ ուշադրություն գրավելու և հարցերը հնչեցնելու բազմաթիվ փորձերն անտեսվել են պարետատան միասնական տեղեկատվական հարթակի կողմից: Նույն խնդրին են առնչվել բազմաթիվ այլ լրատվամիջոցներ: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ահազանգում է, որ պարետատունը…

Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի ապրիլի 2-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 2-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել ԱԺ-ի հեռահաղորդակցության և կապի միջոցներով քաղաքացիների տեղաշարժի, զանգերի և կարճ հաղորդագրությունների հավաքագրման մասին օրենքի ընդունման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հորդորում ենք ՀՀ կառավարությանը և Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին՝ որ կառույցների կողմից…

Իրավիճակից օգտվելով՝ փորձում են օրենք «սղացնել»

Այսօր ՀՀ կառավարությունը Շրջակա միջավայրի նախարարի առաջարկով որոշեց փոփոխություն կատարել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում, որի համաձայն`տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել որոշակի պայմաններում։ Մի քանի դիտարկում ու փաստ`կապված այս որոշման հետ․ — Այն ներառվել է չզեկուցվող հարցերի շարքում։ Ընդհանրապես, այս կառավարության գործելաոճն է դարձել կառավարության որոշումների մեծ մասը այս ընթացակարգով ընդունելը։ Ինքնին այս փաստը կոռուպցիա է՝…

Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի ապրիլի 1-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 1-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: «Հրապարակ» օրաթերթը հայտնել է, որ մարտի 31֊ին հրապարակված հոդվածներից մեկից հետո ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել օրաթերթի դեմ. «Հիմա եկել է իշխանության «ոսկե դարը», երբ կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ կարող են նաեւ ֆինանսական մեծ տուգանքներ դնել մեզ վրա։ Երեկ…

BBC-ի ռուսական ծառայության անդրադարձը՝ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը

Մարտի 16-ին Հայաստանի իշխանությունները երկրում արտակարգ դրություն հայտարարեցին և մի շարք սահմանափակումներ սահմանեցին ԶԼՄ-ների համար։ Համաձայն դրանց՝ կորոնավիրուսի մասին յուրաքանչյուր հրպարակում, ռեպորտաժ և նույնիսկ սոցցանցերում արված գրառում կարող է պարունակել միայն իշխանության կողմից տրված տեղեկություն, այն էլ՝ «ամբողջությամբ պաշտոնական», այսինքն՝ առանց խմբագրվելու։ Արտակարգ դրության ռեժիմի ազդեցությունը լրագրողներն իրենց վրա արագ զգացին։ Որոշները ստիպված էին ոչ…

Արցախի ընտրատեղամասում լրագրողին հարվածել են

Շուշիի 7/1 ընտրատեղամասում LuysPress.am տեղեկատվական վերլուծական կենտրոնի լրագրողի նկատմամբ որոշ անձանց դրսևորած ակնհայտ ագրեսիվ կեցվածքի, բռնություն կիրառելու, լրագրողին հարվածելու և նրա աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Ոստիկանությանը հետևողական լինել և պատժել մեղավորներին՝ օրենքի համաձայն։ Անթույլատրելի է լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելուն, ինչպես նաև նրա խոսքի ազատությունը սահմանափակելուն ուղղված…

«Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում իշխանություններին համաճարակը քաղաքական շահերին չծառայեցնել

Ազգային ժողովը՝ 71 կողմ ձայներով ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Ըստ այս նախագծի՝ արտակարգ դրության ռեժիմում, հեռահաղորդակցման օպերատորներից օգտվող անհատ քաղաքացիների տեղաշարժի գրաֆիկը, զանգերի և կարճ հաղորդագրությունների մասին տեղեկությունները հավաքագրվում են և ամեն վայրկյան կարող են օգտագործվել։ «Մեդիա Պաշտպան»…

Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 31-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 31-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: Ազգային ժողովը համառորեն երկրորդ փորձից 69 կողմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով նրանց հեռախոսազանգերը ֆիքսելու օրենքի նախագիծը: Տեղեկացնենք, որ ԲՀԿ և Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավորները չեն մասնակցել նիստին: Ըստ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր…

Ավինյանի ասուլիսի ընթացքում չեն հնչեցվել AntiFake.am-ի հարցերը

Antifake.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանն ահազանգում է, որ Պարետ Տիգրան Ավինյանի ասուլիսի ընթացքում չեն հնչեցվել AntiFake.am-ի առցանց ուղարկված հարցերը։ Այս հարցով նա դիմել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությանը: Ի դեպ, նույն խնդրին էր առնչվել նաև hraparak.am-ը: Մի քանի հարց էին ուղղել Տիգրան Ավինյանին, որոնցից մեկն առնչվում էր Չարենցավան համայնքում և խնդրահարույց այլ համայնքներում տիրող իրավիճակին, մյուս…

«Մեդիա պաշտպան»-ը Արցախի համապետական ընտրությունների ընթացքում հանդես է գալու որպես դիտորդ

Արցախում այսօր լռության օր է՝ նախընտրական քարոզչությունն արգելված է։ Վաղը կկայանան նախագահական և Ազգային ժողովի ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու է նախագահի 14 թեկնածու: Աննախադեպ մեծ է նաև խորհրդարանական ընտրապայքարի մասնակիցների թիվը՝ 10 կուսակցություն և 2 դաշինք, ընդհանուր՝ 359 թեկնածու: Ի դեպ, Արցախի պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ են անցկացվում նախագայի և ԱԺ-ի ընտրությունները, բացի այդ, առաջին…

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է նման նախագծի գոյությունը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով, ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Ըստ նախագծի՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող անձի կողմից օգտագործվող օպերատորի միջոցով պարզելու են հաճախորդի գտնվելու վայրը։ Հավաքագրվելու են նաև անհատի հեռախոսահամարի…

Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 30-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 30-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով, ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Նախագիծը նախատեսում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության…

Որտե՞ղ ու ե՞րբ են թեստավորվելու լրագրողներն ու դիտորդները. Պարետատունն անկազմակերպ է

Արցախի ընտրություններին մնացել է մեկ օր, սակայն պարետատունը հստակ տեղեկատվություն, թե ինչպես և որտեղ են թեստավորելու կորոնավիրուսի դեմ, սահմանին ինչ ստուգումներ են արվելու, դրանք տարածվելու են միայն դիտորդների թե լրագրողների վրա, չի հայտնում: Պարետատունն անկազմակերպ է, Երևանից մեկնող դիտորդների հետ կապ չեն հաստատում՝ ներկայացնելու կարգը: Անորոշությունից շատ լրատվամիջոցներ խուսափում են գործուղել իրենց լրագրողներին: Նյուզ էյեմը…

Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 29-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 29-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: Լրագրող Վահե Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Մեղրիում կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք է գրացել և հավելել էր, որ շփումների շրջանակը պարզվում է։ Որոշ ժամանակ անց, այդ գրառումը հեռացվել էր Վահե Դավթյանի Էջից։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 29-ին…

Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 28-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 28-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: Պարետատունը հերքել է operativ.am-ի այն լուրը, որ Հայաստանում կորոնավիրոսից մահացել է երեք մարդ՝ նշելով, որ այն հիմնված է բացառապես ենթադրությունների վրա, և տեղեկատվությունը մինչ հրպարակվելը չի ճշտվել Պարետատան կամ Առողջապահության նախարարության հետ։ Ըստ մամուլի հրապարակման` քիչ առաջ Armdaily.am կայքում հրապարակվել…

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն» ՀԿ-ի «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 31-ին կայանալիք Արցախի համապետական ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնելու հավատարմագրում էր ստացել։ Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և պարետատան սահմանափակումները՝ ինչպես նաև ընտրությունների ընթացքում դիտորդական հավուր պատշաճի ներկայություն ապահովելու մեր հանձնառությունը, «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կապ է հաստատել Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի, ինչպես…

Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 27-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 27-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: Ըստ Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի՝ այն բանից հետո, երբ իրենք հրապարակել են տեղեկատվություն, որտեղ նշվում է, որ Գյումրիում մահացել է 70-ամյա տղամարդ, ում մոտ կորոնավիրուս է կասկածվում, ինքը զանգ է ստացել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից. «Ինձ հետ…

Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 26-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 26-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հավաքագրել է կորոնավիրուսին առնչվող բոլոր նյութերը և  մշտադիտարկման արդյունքներն ամփոփելիս նկատել, որ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության նախագահ Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքը` կապված կորոնավիրուսի հետ, հեռացվել է Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքից։ Նյութը նաև հեռացվել, ապա՝ վերականգնվել է 1in.am լրատվական կայքում։…

Հանրային հեռուստաընկերությունը ընտրում է՝ որ լուրը եթեր հեռարձակել, որը՝ ոչ

Հանրային հեռուստաընկերությունը երեկվա թողարկումներում տեղեկացրել էր, որ փոփոխություններ են կատարվել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում, մասնավորապես, հաղորդումներն առանց պաշտոնական տեղեկության հրապարակելու դեպքում, լրատվամիջոցները պետք է հրապարակեն պարետատան տրամադրած հերքումը կամ պարզաբանումը այն ստանալուց հետո՝ երկու ժամվա ընթացքում։ Կորոնավիրուսի մասին օտարերկրյա ԶԼՄ-ներից արտատպած նյութերի վերնագրում պետք է նշվի նյութի սկզբնաղբյուրը։  Մինչդեռ այն մասին, որ ԵԱՀԿ մամուլի ազատության…

Դադարեցվում է տպագիր մամուլի գործունեությունը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ պարետի որոշմամբ դադարեցվում է տպագիր մամուլի գործունեությունը։ Հասկանալի է, որ կորոնավիրուսն արագ է տարածվում, և այս քայլը միտված է վիրուսի տարածումը կանխելուն, բայց, հաշվի առնելով լրատվականների դեմ կիրառվող մեթոդները, տպավորություն է ստեղծվում, որ տպագիր մամուլին լռեցնելու միակ հնարավորությունը դրա գործունեության դադարեցումն էր։ Տպագիր մամուլից հնարավոր չէ հոդված հեռացնել, ինչպես օնլայն…

Իշխանությունը ճգնաժամի պայմաններում նոր ճգնաժամ է ստեղծում հեռուստաընկերությունների համար

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծն ԱԺ֊ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Այսպիսով՝ Հանրային հեռուստաընկերությանը կոմերցիոն գովազդ հեռարձակելու հնարավորություն տրվեց։ Այս որոշման արդյունքում, շատ մասնավոր հեռուստաընկերություններ, որոնք չունեն պետական ֆինանսավորում, հայտնվելու են ճգնաժամի մեջ։ Հանրային հեռուստաընկերությունը պետբյուջեից ամսական ստանում է 1․200․000 դոլար, այս ամենին գովազդի ավելացումը անհավասար պայմաններ է ստեղծելու մասնավոր…

Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 25-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 25-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ, խոսելով լրատվականների նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին, ասել է. «Չենք բացառել այն դեպքերը, երբ, օրինակ, լրատվական գործունեությունն իրականացնողը հրապարակի որոշակի տեղեկություն, ենթարկվի վարչական պատասխանատվության, բայց վարչական…

Պարետատան լրատվական հարթակը միասնական չի աշխատել

ՀԿՏԿ ՊՈԱԿ ղեկավար Հովհաննես Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ լրագրողների համար տնից դուրս գալիս ձևաթուղթ լրացնելը պարտադիր չէ, եթե բեյջն իրենց մոտ է։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրում է, որ պարետատան լրատվական հարթակը միասնական այդպես էլ չաշխատեց, և քաղաքացիներն ու լրագրողները պետք է գուշակեն, թե որ տեղեկատվությունը որտեղից պետք է ստանան։ Հովհաննես Մովսիսյանը միջամտել…

Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 24-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 24-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: Ըստ մամուլի հրապարակումների՝ մարտի 25-ին փակվելու են «Պրեսս Ստենդ» կրպակները։ Տպագիր մամուլի ներկայացուցիչները կարծում են, որ սա տպագիր մամուլը լռեցնելու փորձ է։ Մարտի 24-ին վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել է, որ ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ կառավարությունում քննարկումներ են ընթանում:…

Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 23-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 23-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհերյանը, պատասխանելով «Հետք»-ի հարցերին, նշել է, որ 22 լրատվամիջոցի հետ ոստիկանության ստորաբաժանումներն աշխատել են, հորդորել են, որ կառավարության, մասնավորապես՝ պարետի ցուցումներին և պաշտոնական տեղեկատվությանը չհամապատասխանող տեղեկությունները հեռացվեն: «Մեդիա պաշտպան»-ը հարցում է ուղարկել Ոստիկանություն՝ պարզելու, թե որ…

Նիկոլ Փաշինյանի թերթի գնահատականները լրատվամիջոցների վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական Ժամանակ» թերթը «անհայտ» հեղինակի կողմից գրված խմբագրական է հրապարակել լրատվամիջոցների նկատմամբ համաճարակի ժամանակ մտցված սահմանափակումների վերաբերյալ։ Հատկանշական է, որ այս հրապարակման մեջ ՀԺ-ի հոդվածագիրն ակամա ներկայացրել է իր պատկերացումները լրատվամիջոցների դերի եւ նշանակության մասին։ «Իսկ մեծ հաշվով՝ խնդիրն այն է, որ Հայաստանում դասական իմաստով լրատվական դաշտ չկա կամ գրեթե չկա։ Լրատվամիջոցների…

Գագիկ Ծառուկյանի և լրագրողների միջև միջադեպ է տեղի ունեցել

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մշտադիտարկման ընթացքում նկատեց, որ այսօր ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և լրագրողների միջև միջադեպ է տեղի ունեցել։ Լրագրողը հարցրել է Գագիկ Ծառուկյանից՝ արդյոք հարկադիր արձակուրդի համար Գագիկ Ծառուկյանը վճարելու՞ է աշխատողներին։ ԲՀԿ առաջնորդը վիրավորել է լրագրողին, ասելով՝ աղջիկ ջան, ինչքան դատարկ-դատարկ դու կարաս խոսաս։ «Մեդիա պաշտպան» նախաձեռությունը կոչ է անում ԲՀԿ…

ԶԼՄ-ների սահմանափակումները, հնարավոր է, հանվեն

Հանրային հեռուստաընկերության եթերում մարտի 22-ին Պետրոս Ղազարյանի հյուրը փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էր։ Պետրոս Ղազարյանն, անդրադառնալով ԶԼՄ-ների սահմանափակումներին, նշեց, որ դրանք էֆֆեկտիվ չեն, ինչին ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ հնարավոր է՝ շատ կարճ ժամանակում ԶԼՄ-ների սահմանափակումները հանվեն։ Նորից ստացվում է մի իրավիճակ, երբ իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսից տեղյակ չեն ու տարբեր հայտարարություններ են անում։…

Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 22-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 22-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: Ամփոփելով մարտի 22֊ի տվյալները` «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում պարետատնից լրատվամիջոցներին չեն դիմել որևէ նյութ հեռացնելու պահանջով։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ամենօրյա ռեժիմով շարունակելու է մշտադիտարկումը։ Post Views: 44

Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 21-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 21-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: Պարետատունը շարունակում է լրատվամիջոցներից և ֆեյսբուքյան օգտատերերից պահանջել, որպեսզի հրապարակված նյութերը հեռացվեն: Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության ղեկավար Պետրոս Ղազարյանն Aravot.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ ոստիկանության հրահանգով իրենց կայքից հեռացվել է մարտի 19-ի հրապարակումներից մեկը՝ Իրանում կորոնավիրուսի տարածման մասին:…

Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 20-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 20-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրադրության պայմաններում պարետատան աշխատանքը: Ըստ մամուլի հրապարակումների՝ մի շարք լրատվամիջոցներից և ֆեյսբուքյան օգտատերերից պահանջվել է հրապարակված նյութերը հեռացնել: Ըստ Tert.am կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի՝ իրենց հարկադրել են հեռացնել նյութ, որտեղ հոլիվուդյան դերասան Իդրիս Էլբան չի բացառել, որ «կորոնավիրուսով» վարակվել է Կանադայի առաջին տիկնոջից։ Նա նաև…

«Մեդիա պաշտպան»-ն սկսում է պարետատան կողմից լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու և գրաքննության փաստերի մոնիթորինգ իրականացնել

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արտակարգ դրության պայմաններում սկսում է պարետատան կողմից լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու և գրաքննության փաստերի մոնիթորինգ իրականացնել։ Խոսքի ազատությունը և լրատվամիջոցների ազատ գործունեությունը ժամանակակից հասարակությունների կարևորագույն արժեքներից են, և դա պետք է ամեն գնով պաշտպանել: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված, արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեությունը որոշակի սահմանափակումների է ենթարկվում: Բայց դրանք չպետք է առիթ…

Արտակարգ իրավիճակի պայմաններում սահմանափակումներն օրինաչափ են, բայց դրանք պետք է լինեն խելամիտ

ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ մտահոգություն հայտնելով, որ մեդիաների մի զգալի հատվածի խմբագիրներ տասնյակ հարցերից բաղկացած հարցում են ուղարկում այս պահին գերծանրաբեռնված ռեժիմով աշխատող պարետատանը: Նշելով մի քանի կետ, թե ինչ պետք է անեն լրագրողները, Վահագն Թևոսյանը պահանջել է մնացած բոլոր դեպքերում իրենց այլևս չանհանգստացնել: Լրագրողները դեմ չեն ու չեն վարանում հիմնվել…

Արայիկ Հարությունյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ

2020թ-ի մարտի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 403 հոդված, որոնցից 57-ը եղել է բացասական, 11-ը՝ դրական, 335-ը՝ չեզոք։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։ ՀՀ Գիտությունների…

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ամբողջովին կիսում է Հայաստանի ժուռնալիստների միության և լրատվամիջոցների խմագիրների հայտարարության տեքստում տեղ գտած մտահոգությունները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ամբողջովին կիսում է Հայաստանի ժուռնալիստների միության և լրատվամիջոցների խմագիրների հայտարարության տեքստում տեղ գտած մտահոգությունները և կոչ է անում պարետ Ավինյանին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզաբանել առաջադրվաց հարցադրումները: Հաշվի առնելով արտակարգ իրադրության պայմաններում գործունեություն ծավալելու միջազգային փորձը՝ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կարծում է, որ պարետի գրասենյակը և ընդհանրապես՝ պետական իշխանությունը պարտավոր են հնարավորինս բարենպաստ պայմաններ…

Հանրային հեռուստաընկերության եթերում վճարովի գովազդը մահակ է լինելու մասնավոր հեռուստաընկերությունների համար

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ ամբողջությամբ կիսում է Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հնչեցրած մտահոգությունն առ այն, որ Հանրային հեռուստաընկերության եթերում վճարովի գովազդը մահակ է լինելու մասնավոր հեռուստաընկերությունների համար: Իվետա Տոնոյանը, մասնավորապես, նշել է. «Հանրային հեռուստաընկերությունը լինելու է գերիշխող…

Հայաստանի ժուռնալիստների միություն​ և խմբագիրները պարզաբանումներ են խնդրել Տիգրան Ավինյանից

ՀՀ ՊԱՐԵՏ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՆ ԴԻՄՈՒՄ՝ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ Հարգելի պարոն Ավինյան, Համաձայն ՀՀ կառավարության 16.03.2020թ. 298-Ն որոշման, այսուհետ՝ նաև Որոշման, 23-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող…

RSF-ն քննադատել է տեղեկատվության սահմանափակումը Հայաստանում

«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters sans frontières — Reporters Without Borders-RSF) կազմակերպությունն իր թվիթերյան էջում քննադատել է Հայաստանի կառավարության որոշումը՝ արտակարգ դրության ժամանակ տեղեկատվությունը սահմանափակելու մասին: Մարտի 16-ին հրապարակված RSF-ի թվիթերյան գրառման մեջ ասված է. «Հայաստանը սահմանել է արտակարգ դրություն եւ պարտադրում է մեդիային վկայակոչել միայն պաշտոնական աղբյուրները: Տեղեկատվության վերահսկողությունը չի օգնում պայքարել համաճարակի դեմ, այլ նպաստում է…

Հայկ Մարությանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ

2020թ-ի մարտի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 150 հոդված, որոնցից 62-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 87-ը՝ չեզոք։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։ Վերլուծություններում նշվում է, որ…

Հանրային հեռուստաընկերությունը մարտի 16-ին հանրաքվեի քարոզարշավին տրամադրել է 38 վայրկյան

Մարտի 16֊ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 38 վայրկյան։ Եղել է միայն չեզոք տեղեկատվություն։ ԱԺ հատուկ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է . «Արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող: Այն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո»: Post Views:…

«Մեդիա պաշտպան»-ն այս անգամ հանդիպել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 5-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի դիտորդական առաքելություն անցկացնելու շրջանակում շարունակում է հանդիպումների շարքը։ «Մեդիա պաշտպան»-ն այս անգամ հանդիպել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ։ Քննակվել են քարոզչության և սպասվելիք հանրաքվեի քվեարկության վերաբերյալ հարցեր։ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է ՀՅԴ-ի դիրքորոշումը, ըստ որի` հանրաքվեն նշանակվել է սահմանադրության կոպտագույն խախտումներով։ Մյուս կողմից,…

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չափն անցնում է. «Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում չպիտակավորել լրագրողներին

Լրատվականները լուր էին տարածել, ըստ որի` Տաթևիկ Ռևազյանը գնացել է Դանիա, որպեսզի իր երեխան այնտեղ ծնվի, քանի որ այնտեղ ապահով է։ Հոդվածում վիրավորանք չկար: Հոդվածին Տաթևիկ Ռևազյանը ևս արձագանքել էր: Նախարար Արայիկ Հարությունյանը, սակայն, հոդվածի հեղինակին անվանեց տգետ։ Կոչ ենք անում Արայիկ Հարությունյանին չանցնել բարեկրթության սահմանները, չպիտակավորել լրագրողներին և նրանց պատասխանելիս լինել զուսպ ու հավասարակշռված։…

Հանրային հեռուստաընկերությունը մարտի 15֊ին հանրաքվեի քարոզարշավին տրամադրել է 6 րոպե 10 վայրկյան

Մարտի 15֊ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 6 րոպե 10 վայրկյան, որից 1 րոպե հատկացվել է «ՈՉ» քարոզչական կողմին, 1 րոպե՝ «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ չեզոք դիտարկումներին հատկացվել է 4 րոպե 10 վայրկյան: Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները` յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։ Post Views: 22

Հանրային հեռուստաընկերությունը մարտի 14-ին հանրաքվեի քարոզարշավին տրամադրել է 7 րոպե 10 վայրկյան

Մարտի 14-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 7 րոպե 10 վայրկյան, որից 1 րոպե հատկացվել է «ՈՉ» քարոզչական կողմին, 1 րոպե «ԱՅՈ» կողմնակիցներին, իսկ չեզոք դիտարկումներին հատկացվել է 5 րոպե 10 վայրկյան: Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները` յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։ Post Views: 34

Հանրային հեռուստաընկերությունը մարտի 13-ին հանրաքվեի քարոզարշավին տրամադրել է 6 րոպե 20 վայրկյան

Մարտի 13-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 6 րոպե 20 վայրկյան, որից 1 րոպե հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 1 րոպե «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, 4 րոպե 20 վայրկյան` չեզոք դիտարկումներին: Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։ Post Views: 36

Մարտի 12-ին Հանրային հեռուստաընկերությունը 21 րոպե 30 վայրկյան հատկացրել է «Այո» շտաբին, 10 րոպե 40 վայրկյան «Ոչ» քարոզչական կողմին

Մարտի 12-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 35 րոպե 10 վայրկյան, որից 10 րոպե 40 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 21 րոպե 30 վայրկյան «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ 3 րոպե եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե։ Ներկայացվել է…

Գովազդի վրա դրվող սահմանափակումները կծանրացնեն լրատվամիջոցների վիճակը և քայլ են մամուլի դեմ. Աղասի Ենոքյան (տեսանյութ)

Բուքմեյքերական կազմակերպությունների, վարկային կազմակերպությունների գովազդի արգելքը լրատվամիջոցներով բացասական ազդեցություն կունենա ԶԼՄ-ների վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով հրապարակումներին, որ նախատեսվում է նախագիծ դնել շրջանառության մեջ, համաձայն որի՝ կարգելվի վարկային կազմակերպությունների գովազդը լրատվամիջոցներում: «Դրանք խոշոր գովազդատուներից են, այդ մեծ քանակի՝ 20-25 տոկոս են կազմում շուկայի, եթե դա շուկայից…

Հանրաքվեի քարոզարշավի 3-րդ շաբաթվա ընթացքում հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը «ԱՅՈ»-ի քարոզին «ՈՉ»-ի համեմատ կրկնակի ավել ժամանակ է հատկացրել

Մարտի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 193 րոպե 51 վայրկյան ժամանակ, որից 53 րոպե 8 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 109 րոպե 35 վայրկյան՝ «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, 31 րոպե 8 վայրկյան եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե։ Մշտադիտարկված…

«Մեդիա պաշտպան»-ը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 5-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի դիտորդական առաքելություն անցկացնելու շրջանակում շարունակում է հանդիպումների շարքը։ «Մեդիա պաշտպան»-ն այս անգամ հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանի և Գևորգ Գորգիսյանի հետ։ Պատգամավորները ներկայացրել են հանրաքվեի հետ կապված իրենց տեսակետները։ «Մեդիա պաշտպան»-ն իր հերթին ներկայացրել է իր դիտարկումները քարոզարշավի ընթացքի և արձանագրված խախտումերի վերաբերյալ։ Պատգամավորներն…

Հանրային հեռուստաընկերությունը մարտի 11-ին հանրաքվեի քարոզարշավի ընթացքում «Այո» շտաբին տրամադրել է 42 րոպե, «Ոչ» քարոզչական կողմին 22 րոպե 22 վայրկյան եթերաժամանակ

Մարտի 11-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 91 րոպե 27 վայրկյան, որից 22 րոպե 22 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 42 րոպե «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, չեզոք դիտարկումներին հատկացվել է 27 րոպե 5 վայրկյան։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները` յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։ Լուրերի թողարկման…

Արմեն Թավադյանին ազատ են արձակել

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը Վերաքննչ դատարանի որոշմամբ երեկ ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից: Փաստորեն, հաստատվեց այն, ինչ պնդում էին փաստաբանները՝ գործը շինծու էր, և 79 օր պահանջվեց հասկանալու, որ Թավադյանը մեղադրանքի  հետ կապ չունի։ Ըստ էության, սա իշխանությունների կողմից լրատվամիջոցի գործունեության բնականոն ընթացքը խոչընդոտելու փորձ էր։  «5-րդ ալիք»-ը, ինչպես բազմիցս նշել են իշխանության շատ ներկայացուցիչներ,…

«Մեդիա պաշտպան»-ը հանդիպել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի դիտորդական առաքելություն անցկացնելու շրջանակում նախաձեռնել է հանդիպումների շարք։ «Մեդիա պաշտպան»-ն այս անգամ հանդիպել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։ ՀՀԿ փոխնախագահը տեղեկացրել է եվրոպական բարձր պաշտոնյաների հետ ունեցած իրենց հանդիպումների մասին։ «Մեդիա պաշտպան»-ն, իր հերթին, ներկայացրել է իր դիտարկումները քարոզարշավի ընթացքի և արձանագրված…

«Մեդիա պաշտպան»-ը հանդիպել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի հետ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Մեդիա պաշտպանը» ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի դիտորդական առաքելության շրջանակում նախաձեռնել է հանդիպումների շարք։ «Մեդիա պաշտպան»-ը հանդիպել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի հետ։ «Մեդիա պաշտպան»-ը ներկայացրել է քարոզարշավի վերաբերյալ իր դիտարկումները։ Արա Հակոբյանը մեկնաբանել է, թե ինչու են իրենք օգտագործում «Ոչ» քարոզչական հարթակի հնարավորությունները։ Ըստ նրա, հանրաքվեն իրավական…

Հանրային հեռուստաընկերությունը մարտի 10-ին հանրաքվեի քարոզարշավի ընթացքում «Այո» շտաբին տրամադրել է 27 րոպե 20 վայրկյան, «Ոչ» քարոզչական կողմին՝ 13 րոպե 5 վայրկյան եթերաժամանակ

Մարտի 10-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 40 րոպե 25 վայրկյան, որից 13 րոպե 5 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 27 րոպե 20 վայրկյան՝ «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ չեզոք դիտարկումներ չեն եղել։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները` յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։ Հանային հեռուստաընկերության լուրերի…

Հանրային հեռուստաընկերությունը մարտի 9-ին հանրաքվեի քարոզարշավի ընթացքում «Այո» շտաբին տրամադրել է 23 րոպե, «Ոչ» քարոզչական կողմին 2 րոպե 46 վայրկյան եթերաժամանակ

Մարտի 9-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 27 րոպե 39 վայրկյան, որից 2 րոպե 46 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 23 րոպե «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ 1 րոպե 53 վայրկյան եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները` յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։ Հանրային…

«Մեդիա պաշտպան»-ը հանդիպել է «Ոչ» քարոզչական կողմի համակարգող Ռուբեն Մելիքյանի հետ

«Ոչ» քարոզչական կողմի համակարգող, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Մեդիա պաշտպան»-ի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է գործունեության սկզբուքները։ Նա տեղեկացրել է, որ «Ոչ» քարոզչական կողմը համագործակցում է  տարբեր քաղաքական ու հասարակական ուժերի հետ։ Միաժամանակ, իրավաբաններից բաղկացած խմբի ուշադրության կենտրոնում քարոզարշավի իրավական ընթացքն է։ Արդեն արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես, Տարածքային կառավարման նախարար, «Այո» շտաբի ղեկավար Սուրեն…

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում նախաձեռնել է հանդիպումների շարք

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը «Մեդիա պաշտպան»-ի հետ հանդիպման ընթացքում կարևորեց նախընտրական այս շրջանում լրատվամիջոցների անաչառության ու բազմակողմանի լուսաբանման խնդիրները։ Նա նաև մտահոգություն հայտնեց ատելության խոսքի քրեականացման վտանգների մասին։ Ըստ էության, այն կարող է օգտագործվել խոսքի ազատության դեմ։ Ժուռնալիստների միության նախագահը նշեց, որ ուշադիր հետևում են քարոզարշավի ընթացքին, այն դեռևս պասիվ է, լրատվամիջոցները չեն կարողանում…

Հանրային հեռուստաընկերությունը մարտի 8-ին հանրաքվեի քարոզարշավին տրամադրել է 3 րոպե 20 վայրկյան

Մարտի 8-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 3 րոպե 20 վայրկյան, որից 1 րոպե 5 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 2 րոպե 15 վայրկյան՝ «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ չեզոք դիտարկումներ չեն եղել։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները` յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։ Հանրային հեռուստաընկերության եթերում…

Հանրային հեռուստաընկերությունը մարտի 7-ին հանրաքվեի քարոզարշավին տրամադրել է 13 րոպե 5 վայրկյան

Մարտի 7֊ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 13 րոպե 5 վայրկյան, որից 7 րոպե 40 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 5 րոպե 25 վայրկյան «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ չեզոք դիտարկումներ չեն եղել։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները`յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։ Հանրային Հեռուստաընկերության լրագրող Անուշ…

Հանրային հեռուստաընկերությունը մարտի 6֊ին հանրաքվեի քարոզարշավին տրամադրել է 15 րոպե 40 վայրկյան

Մարտի 6-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 15 րոպե 40 վայրկյան, որից 5 րոպե հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 8 րոպե 30 վայրկյան «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, 2 րոպե 10 վայրկյան եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները`յուրաքանչյուրը մինչև 1 րոպե։ Լուրերի թողարկման ընթացքում տարածվել…

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն ու նրա կողմնակիցները խոչընդոտել են լրատվամիջոցի գործունեությունը. «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

Մարտի 6-ին Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքում ընտրողների հետ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի եւ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հանդիպման ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որը կարող է ստվեր նետել Արցախում ընթացող նախագահական ընտրությունների քարոզարշավի ազատ և ժողովրդավարական էության վրա: Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը և նրա ազգական Հովիկ Մայիլյանը խոչընդոտել են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողական թիմի…

Արսեն Թորոսյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ

2020 թ-ի փետրվարի 21-ից 29-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 534 հոդված, որոնցից 186-ը եղել է բացասական, 9-ը՝ դրական, 339-ը՝ չեզոք։ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։…

Մարտի 5-ին Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 2 րոպե 15 վայրկյան

Մարտի 5-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 2 րոպե 15 վայրկյան, որից 1 րոպե 10 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 1 րոպե 5 վայրկյան՝ «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, չեզոք դիտարկումներ չեն  եղել: Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները` յուրաքանչյուրը մինչև 1 րոպե։ Հանրային հեռուստաընկերությունը անդրադարձ չի կատարել…

Արցախում մարտի 31-ի ընտրություններում Հայաստանից դիտորդական առաքելություն կիրականացնի «Մեդիա պաշտպանը»

Առաջին անգամ Արցախում նույն օրը կընտրեն նախագահին ու Ազգային ժողովի նախագահին միաժամանակ։ «Մեդիա պաշտպանը» դիմել էր ԿԸՀ և ստացել դիտորդական առաքելություն իրականացնելու թույլտվություն։ Տեղեկացնենք, որ այդ օրը մեր թիմը տեղամասերում կհետևի խորհրդարանական և նախագահական ընտրությունների գործընթացին։ Մեր առաջնահերթությունն է, որ պահպանվի թափանցիկության սկզբունքն ու բացառվեն ցանկացած տեսակի ոտնձգությունները լրագրողների ու ընտրողների հանդեպ։ Բոլոր 12 թեկնածուներն…

Հանրային հեռուստաընկերության գործելաոճը մտահոգիչ է. քարոզարշավի երկրորդ շաբաթվա ընթացքում Հանրայինը շարունակել է «ԱՅՈ»-ի քարոզին ավելի շատ ժամանակ հատկացնել. «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

Փետրվարի 27-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 160 րոպե 16 վայրկյան, որից 19 րոպե 45 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 38 րոպե 41 վայրկյան ՝«ԱՅՈ»-ի կողմնակիցներին, 101 րոպե 50 վայրկյան եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը…

Մարտի 4-ին֊ին Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 6  րոպե 20 վայրկյան

Մարտի 4-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 6 րոպե 20 վայրկյան , որից  1 րոպե 5 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 5 րոպե 15 վայրկյան՝ «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, չեզոք դիտարկումներ չկան։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե։ Լուրերի թողարկման ընթացքում անդրադարձ է…

Մարտի 3-ին Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 11 րոպե 20 վայրկյան

Մարտի 3-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 11 րոպե 20 վայրկյան, որից 3 րոպե 45 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 2 րոպե՝ «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, 5 րոպե 35 վայրկյան՝ չեզոք դիտարկումներին։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե։ Լուրերի թողարկման ընթացքում անդրադարձ է…

ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը սպառնում է ազատ խոսքին և լրատվամիջոցների ազատ գործունեությանը. «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը հրապարակայնորեն կոչ է անում «մաքրել դատական համակարգը», այնուհետև «մաքրել չորրորդ իշխանությունը»: ԿԳՄՍ նախարարի, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի և ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ուշադրությունն ենք հրավիրում փաստի վրա, որ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը հրապարակայնորեն զբաղված է լկտիության ու ակադեմիական ազատության սահմաններն անցնող քաղաքական քարոզչությամբ: Հատկապես մտահոգեցուցիչ է, որ…

Հանրային հեռուստաընկերությունը մարտի 2֊ին հանրաքվեի քարոզարշավին տրամադրել է 8 րոպե 30 վայրկյան

Մարտի 2-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 8 րոպե 30 վայրկյան, որից 3 րոպե 15 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 2 րոպե` «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, 3 րոպե 15 վայրկյան` չեզոք դիտարկումների։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները`յուրաքանչյուրը մինչև 1 րոպե։ Հանրային Հեռուստաընկերության լուրերի թողարկման ժամանակ հրապարակվել…

Արայիկ Հարությունյանի մասին դիտարկվել են ավելի շատ բացասական հոդվածներ

2020թ-ի փետրվարի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 276 հոդված, որոնցից 63-ը եղել է բացասական, 21-ը՝ դրական, 192-ը՝ չեզոք։ ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի մասին մշտադիտարկվող ժամանակահատվածում դիտարկվել են ավելի շատ…

Մարտի 1֊ին Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 2 րոպե

Մարտի 1-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 2 րոպե, որից 1 րոպե հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 1 րոպե՝ «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ չեզոք դիտարկումներ չեն եղել։ Հանրայինի եթերում ցուցադրվել են «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները` յուրաքանչյուրը մինչև 1 րոպե։ Post Views: 48

Պասիվ քարոզչություն՝ ձմռան վերջին օրը